Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Վիգեն Հակոբյան. Եթե «Ծառուկյան» դաշինքը կողմ քվեարկի վարչապետի թեկնածուին, անբնական կլինի ընդդիմության դաշտում մնալը

Վիգեն Հակոբյան. Եթե «Ծառուկյան» դաշինքը կողմ քվեարկի վարչապետի թեկնածուին, անբնական կլինի ընդդիմության դաշտում մնալը
10.03.2018 | 12:33

ՀՀ-ի վարչապետի թեկնածուի շուրջ քաղաքական կոնսենսուս ապահովելու համար հարկավոր է, որ «Ծառուկյան» խմբակցությունը կողմ քվեարկի այդ թեկնածությանը` Tert.am-ի հետ զրույցում ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Ըստ նրա
«Ծառուկյան» խմբակցությունը կարող է ազատ քվեարկել վարչապետի թեկնածությանը, որովհետև ունի իր «դեմքը որպես ընդդիմություն պահպանելու խնդիր»: ««Ծառուկյան» դաշինքը նախագահի ՀՀԿ-ական թեկնածուին քվեարկեց կողմ, և դա անակնկալ չէր, բոլորը հասկանում են, որ նրանք պայմանական ընդդիմություն են: Արմեն Սարգսյանը, սակայն, ՀՀԿ անդամ չէ, և նրա թեկնածությանը կողմ քվեարկելն ու վարչապետի թեկնածությանը կողմ քվեարկելը միանգամայն տարբեր կերպ կընդունվեն, հատկապես, եթե վարչապետի թեկնածուն լինի Սերժ Սարգսյանը»,- նշեց Վիգեն Հակոբյանը: Նրա կարծիքով` «Ծառուկյան» դաշինքը վարչապետի թեկնածուի հարցում ազատ քվեարկություն կհայտարարի: «Նրանք կփորձեն պահպանել իրենց դեմքը: Նախագահի թեկնածուի շուրջ միահամուռ աջակցությունը միանշանակ չընկալվեց հանրության կողմից, վարչապետի թեկնածուի շուրջ աջակցությունն էլ նրանց դուրս կմղի ընդդիմության դաշտից: Մի բան է, երբ քվեարկում ես նեյտրալ ընկալվող Արմեն Սարգսյանին, մեկ այլ բան՝ վարչապետին, հատկապես, կրկնում եմ, եթե վարչապետի թեկնածու լինի Սերժ Սարգսյանը»: Վիգեն Հակոբյանը նշել է, որ դաշինքի այս կեցվածքից դժգոհ է հատկապես հանրության այն շերտը, որը ձայն է տվել նրանց որպես այլընտրանք՝ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիային: Քաղտեխնոլոգի խոսքով՝ եթե «Ծառուկյան» դաշինքն ուզում է մնալ որպես հռչակված ընդդիմություն, պետք է դեմ քվեարկի վարչապետի թեկնածուին, կամ էլ հայտարարի ազատ քվեարկություն, որ պատգամավորներն իրենց խղճի մտոք քվեարկեն:

«Նրանք պետք է փորձեն պահպանել խաղի կանոնները: Այն, ինչ արեցին նախագահի թեկնածուի հարցում, դա բնական չէր, քաղաքական ընդդիմադիր ուժը չի կարող սատարել նախագահի թեկնածուին: Եթե կողմ քվեարկեն վարչապետի թեկնածուի օգտին, իրենց մնում է միանալ իշխանական կոալիցիային: Անգամ նախագահի թեկնածուի օգտին քվեարկելուց հետո իրենք ապացուցեցին, որ այլընտրանք չեն տեսնում, տրամաբանական է, որ պետք է մտնեն իշխանության մեջ: Եթե վարչապետի օգտին էլ քվեարկեն, անբնական կլինի ընդդիմության դաշտում մնալը»,- շեշտեց Վիգեն Հակոբյանը:

Դիտվել է՝ 2515

Մեկնաբանություններ